Մեքենայի մեջ տարօրինակ գործողություն կատարելով` կանչել է նախկին պատգամավորի երեխաներին
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Զ․ Սարկավագի փողոցի 141/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մեքենայի միջից ձեռքով կանչել է իր անչափահաս երեխաներին, և երեխաները նկատել են, որ վարորդը մեքենայի մեջ տարօրինակ գործողություններ է իրականացնում։ Տեսնելով դա՝ երեխաները վախից փախել են։
Auroranews-ը կապ հաստատեց Քննչական կոմիտե, որտեղից մամլո խոսնակ Կիմա Ավդալյանը մեզ հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել...
Նոր մանրամասներ` Մհեր Սահակյանի ավտովթարի հետ կապված
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չի եղել։ Այս մասին Auroranews-...
ՆԳՆ-ն` Երևան-Աշտարակ մայրուղու փակ լինելու մասին
Այս պահի դրությամբ երկկողմանի փակ են Երևան-Աշտարակ մայրուղին, վերակարգերը տեղում են, ինչպես նաև այլընտարանքային ճանապարա...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...