Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ այն երկրի հետ, որը, կհայտնվի ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին․ Սերգեյ Կոպիրկին
Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա քաղաքական դիմակայության շարունակությունն է և դրա ուղիղ հետևանքը: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Նապոլեոնին և Հիտլերին նմանակողները տարված են նախորդ պարտությունների համար ռևանշի հասնելու գաղափարով և ակներև է, որ ներկայիս պատերազմի գլխավոր հրահրողները եվրոպական պետություններն են՝ նախևառաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք, ըստ ամենայնի չեն սերտել անցյալի դասերը», - ասել է ՌԴ դեսպանը:
Կոպիրկինի խոսքով՝ «2014-ին Արևմուտքն իր իսկ կազմակերպած պետական հեղաշրջման արդյունքում Ուկրաինայում իշխանության է բերել հակաժողովրդական, նեոնացիստական ռեժիմ, որի նպատակն է ՌԴ-ի դեմ պայքարը»:
«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը ճակատագրի բերմամբ հայտնվելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին և Արևմուտքին թույլ կտա իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրագործման գործիքի», - եզրափակել է ՌԴ դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայե...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել...
Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այ...