Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու համար, բացի բատուտի վրա ցատկելու հմտությունից ու շատ սուղ գիտելիքներից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ես նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչպես է Գլխավոր ասամբլեան մի ամբողջ տարի ղեկավարելու նման սուղ գիտելիքներ ունեցող մարդը։ Բերբոկը բազմիցս հայտնվել է հրեշավոր դիվանագիտական սկանդալների մեջ, որոնք ստեղծվել են իր իսկ կողմից, իր իսկ դիրքորոշմամբ, իր իսկ անտեղյակությամբ իրողությունների, պատմության մասին, որն ընդհանրապես պատկերացում չունի դիվանագիտական աշխատանքի մասին»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում ոչ բատուտի, ոչ էլ բատուտի վրա ցատկելու մեջ՝ այն անվանելով հիանալի սպորտ:
«Նա դարձել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով ցատկելով բատուտի վրա։ Սրանք այնպիսի քաղաքական բատուտիստներ են, որոնց մասին կարելի է շատ երկար խոսել»,-հավելել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Պատերազմը մոտ է․ Թրամփ
ԱՄՆ-ը մտադիր է շուտով հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը:«Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծությ...
Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ այն երկրի հետ, որը, կհայտնվի ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին․ Սերգեյ Կոպիրկին
Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա ք...
Ալեն Սիմոյանը հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։««Ազգային ժ...