Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հա լավ՝ մեկ, երկու, երեք, չորս, տասը, հետո, երբ ուսումնասիրում ես, կարդում ես, մեկ էլ ասում ես՝ մի րոպե, բայց այս պրոբլեմներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել, բոլոր պրոբլեմները քաղաքացիական կյանքից կտոր-կտոր գալիս են ու մի տեղ են հավաքվում, ու սա չենք հասկանում»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ բանակում ինչ-որ բան անելն արդեն ուշ է, պետք է մանկապարտեզից կամ դպրոցից սկսել։
«Մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով, հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով։ Ատեստավորմանն էլ շատ վատ են նայում, ասում են հարյուր տարվա մանկավարժ եմ եկել էս ինձ բան սովորացնես։ Ոչ ոք չի ուզում ինչ-որ մեկին նեղացնել, կամ բան սովորեցնել»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայե...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այ...
Պատերազմը մոտ է․ Թրամփ
ԱՄՆ-ը մտադիր է շուտով հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը:«Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծությ...