Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այս մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Տնօրենների նշանակման եռափուլ համակարգի շրջանակներում հավակնորդներն անցնում են հավաստագրման գործընթացով, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր կոնկրետ հաստատության համար, որտեղ որ ցանկություն ունեն տնօրեն աշխատել, զարգացման ծրագիրն անցնում է անկախ փորձաքննություն մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Եվ վերջին փուլում հավակնորդը մասնակցում է հարցազրույցի՝ նախարարության և լիազոր մարմինների համատեղ հանձնաժողովում»,- նշել է նա:
Նախարարը հավելել է, որ 2023 թ.-ից մեկնարկած այս գործընթացն ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ դաշտումն մասնավորապես այս պահին արդեն 437 դպրոց կամ պետական դպորցների շուրջ 32-ն անցել են կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում:
«Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 12 տոկոսը, հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38 տոկոսը, ինչը վկայում է ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրների մասին:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում»,- ավարտելով իր ելույթը ասել է Անդրեասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայե...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել...
Պատերազմը մոտ է․ Թրամփ
ԱՄՆ-ը մտադիր է շուտով հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը:«Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծությ...