Ալիևը Հայաստանին 2 հիմնական պայման է ներկայացրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու հիմնական պայման: Այս մասին գրել են ԶԼՄ-ները։
«Մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել»,- ասել է նա։
Ալիեւի խոսքով՝ նախ անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորված է Հայաստանին, և դա համարվում է բացահայտ տարածքային պահանջ մեր դեմ»,- նշել է Իլհամ Ալիեւը։
«Ուստի Հայաստանի Սահմանադրությունից այս դրույթի հանումը մեր օրինական պահանջն է։ Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Խանդանյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը
Ես կարծում եմ՝ չարժե մտնել բառախաղի մեջ՝ նոր նախապայմաններ, հին նախապայմաններ, դրանք կան եւ դրանք նախապայմաններ են: Այս...