Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին գրել է ArmLur-ը:
Օրաթերթի տեղեկություններով նա պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին միայն նրա համար, որ Գյումրին, ինչպես նա էր խոստացել, չունենա ՔՊ-ական համայնքապետ։
Մարտուն Գրիգորյանը իր հայտարարությունում կնշի նաև, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրելու Գյումրու կառավարման հետագա հարցերում։
Երեկ ողջ հանրապետությունը սպասում է Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը գրաված Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան քաղաքական 2 ուժ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնեցին, որ իրենց ձայնը կտան Վարդան Ղուկասյանին։
Ընդդիմությունը սպասում էր Մարտուն Գրիգորյանի վճռորոշ ձայնին։ Եթե Մարտուն Գրիգորյանը չհամաձայներ ձայն տալ Ղուկասյանին, ապա Գյումրին պետք է ևս մեկ անգամ ընտրի։
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը...
Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է. Խանդանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգ...