Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատազրկման է դատապարտվել
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:
2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը):
2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան:
2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ.-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ.-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ ուժի մեջ կմտնի օրենքը, որով կարգելվի դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին
Նոր օրենքը, որով արգելվում է դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին, ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Այ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
Ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարա...
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները
Կառավարությունը ապրիլի 3-ի նիստին որոշեց խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժ...