Այսօր Գյումրիում և Փարաքարում համայնքների ավագանու արտահերթ ընտրություններն են
Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին ընտրական տեղամասերը: Ընտրությունները կտեւեն մինչեւ ժամը 20.00-ն:
Երկու համայնքներում էլ ընտրությունները արտահերթ են:
ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
«Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը
«Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը
«Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
«Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը
Գյումրիում եւ Փարաքարում ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության մասնակիցների թիվը՝ 11:00-ի դրությամբ
Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ուն...
Թրամփը ոչ ոքի աշխատանքից չի ազատի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին ազատել աշխատանքից S...
Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի. Մարտուն Գրիգորյանը քվեարկել է
«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 31/51 ընտրատեղամասում կատարեց իր քվեարկությունը։ «Հ...
Ղրիմը ռուսակա՞ն է. Թրամպը՝ Պորոշենկոյին
«Ասացեք, Ղրիմը ռուսակա՞ն է»,-Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն պատմել Է The New York Times-ին այն մասին, թե ինչպես է...