Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6մ/վ արագությամբ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում մարտի 29-ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ ուժի մեջ կմտնի օրենքը, որով կարգելվի դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին
Նոր օրենքը, որով արգելվում է դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին, ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Այ...
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է ներկայացրել հայտարարագրումից
Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք, թե ինչ...
Արցախում հայկական հուշակոթողները վերածվում են աղբանոցի
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել...
Կխստացվի ավտոպահեստամասերի գողության համար պատիժը
Հայաստանում ավտոպահեստամասերի, այդ թվում՝ մեքենաների գողության համար պատիժները կխստացվեն։ Քրեական օրենսգրքում համապատասխ...