Իրանը կոչով դիմել է Եվրոպային
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների ներդրման պատճառով։
Նշելով, որ Իրանի և եվրոպական երեք երկրների պատվիրակությունների միջև արդեն անցկացվել է բանակցությունների չորս փուլ, ԱԳ նախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների և ԵՄ-ի որոշ գործողությունների, «ոչ կառուցողական դիրքորոշումների առնչությամբ», հատկապես՝ նոր պատժամիջոցների ներդրման հետ կապված, և կոչ է արել երեք եվրոպական երկրներին վերանայել իրենց մոտեցումներն ու մեթոդները Իրանի նկատմամբ:
Ինչպես նշել է Արաղչին, «Իրանը չի ընդունում դիվանագիտության կիրառումը որպես քաղաքական և հոգեբանական ճնշման գործիք»։
Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Կոստանյանը` խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն...
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...