Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ պատգամավորների մեծամասնություն տվեց իր համաձայնությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողով էր եկել մարտի 26-ին` ու միջնորդագիր ներկայացրել նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Քրգործի առաջին դրվագում նշվում է, որ Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել, իսկ 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։
Մարտի 27-ին էլ Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու և փողերի լվացման մեջ։
Նշենք, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են ու չեն մասնակցել ԱԺ-ի այսօրվա նիստին։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանը` խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառք է պահանջել. Վարդապետայան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ երկու դրվագով մեղադրանք...