«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե
«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին Գյումրիից տեղափոխել են Երևանի հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ոստիկանության և հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին անցկացնում Գյումրիի «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում՝ ակնհայտորեն խոչընդոտելով մեր աշխատանքները, հայտնում են դաշինքից:
«Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ և կոչ ենք անում լրատվամիջոցներին գալ Գորկու 50/4 հասցե։ Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև մեր թիմակից Արա Ոսկանյանի տանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում»,-նշված է եղել հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...