Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը չի դադարել:
Նա նաև հիշեցրել է, որ հարցերի մեծ մասում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համաշխարհային օրակարգի վերաբերյալ համընկնում են կամ մոտ են:
«Կան նաև չլուծված կետեր, որոնք «կարգաբերում են պահանջում, որպեսզի չվնասեն հարաբերություններին», և այդ հարցերը քննարկվում են»,- նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է:
«Բայց, իհարկե, կան լուծում չստացած հարցեր... Մենք այդ հարցերը քննարկում ենք և հուսով եմ՝ լուծումներ կգտնվեն», - ասել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Թու...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...