Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը և սևծովյան նախաձեռնության խթանումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը կարծիքներ են փոխանակել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի` վերջերս կայացած խորհրդակցությունների արդյունքների շուրջ:
Ինչպես հայտնի է, պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 18-ից սկսած 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիում սահմանելու մասին։
Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել ռուս-ամերիկյան երկխոսությանը և հաստատել է սևծովյան գործարքի հետագա առաջխաղացմանն աջակցելու` Անկարայի պատրաստակամությունը:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Թու...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ...