Զելենսկին հասկանում է, որ իր օրերը հաշված են․ Լավրով
Մեզ հստակ երաշխիքներ են պետք, հաշվի առնելով Կիևի հետ պայմանագրերի տխուր փորձը, երաշխիքները կարող են լինել միայն Վաշինգտոնի կողմից, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մեզ հստակ երաշխիքներ են պետք, ինձ թվում է մեր ամերիկացի գործընկերները ստացել են այդ ազդանշանը։ Եվրոպան իր քայլերով վիրավորում է ԱՄՆ նախագահի և նրա թիմի վերլուծության առնչությամբ կայացրած որոշումը, որ առանց ՆԱՏՕ-ի տարածքների հարցը պետք է քննարկվի և լուծվի։ Եվրոպայում դեռ շարունակում են քննարկել առասպելական հարյուր միլիարդ եվրոյի դիմաց վերառազմականացման հարցը, այն էլ այնպիսի ժամանակահատվածում, երբ իրենք գտնվում են շատ ծանր վիճակում, թե՛ տնտեսության և թե՛ սոցիալական ոլորտներում»,- ասել է նա։
Լավրովն հավելեց նաև, որ Էր Ռիադում հանդիպման նախօրեին ամերիկացիները ցանկանում էին ուկրաինացիներին և ռուսներին նստեցնել հարակից սենյակներում և մաքոքային դիվանագիտություն իրականացնել, որից հետո ինչ-որ միասնական տեքստ կհրապարակվեր։
«Մենք դա նկատեցինք, ուստի ևս մեկ անգամ բացատրեցինք, որ ոչ ոք այլևս չի ընդունի ինչ-որ չհիմնավորված փաստաթղթեր։ Զելենսկին հասկանում է, որ իր օրերը հաշված են, որ իր պայծառ կերպարը, ինչպես կառուցել է ժողովրդի մեջ, վաղուց խամրել է։ Չնայած ԱՄՆ-հետ ունեցած լուրջ տարաձայնություններին, վերսկսել ենք երկխոսությունը։ Նման երկխոսությունն անհրաժեշտ է։ Ընդ որում, միայն Ուկրաինան չէ, որ քննարկվում է»,- ավարտել է իր ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Տարածաշրջանում էսկալացիայի բարձրացման վտանգ կա․ Արաղչի
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկր...
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկություն է արել․ Միրզոյան
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը...
ԱՄՆ-ի հետ կային լուրջ տարաձայնություններ․ Պեսկով
Ռուսաստանը բավարարված է նրանով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը զարգանում է կառուցողական և արդյունավետ: Այս մասին հայտնել Է...