Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկություն է արել․ Միրզոյան
Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս պահին նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այս պահին չկա ընբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին և դնել մեր ստորագրությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Տարածաշրջանում էսկալացիայի բարձրացման վտանգ կա․ Արաղչի
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հուսով ենք` որքան հնարավոր է շուտ երկու երկր...
ԱՄՆ-ի հետ կային լուրջ տարաձայնություններ․ Պեսկով
Ռուսաստանը բավարարված է նրանով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը զարգանում է կառուցողական և արդյունավետ: Այս մասին հայտնել Է...
Ինչո՞ւ է գլխավոր դատախազը հիմա եկել ԱԺ․ Թովմասյան
2024թ․ ամռանից դատախազությանը հայտնի են իրողություններ, ըստ որի՝ կոնկրետ անձնավորություն կաշառքի գործով ցուցմունք է տվել...