Պատճառ կար, որ ես հայտնվել եմ այս վիճակում. Աղազարյան
Ես այդպիսի տեղեկություն չունեմ, քանի որ չեմ շփվում ՔՊ-ական պատգամավորների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ SMS են ուղարկել բոլոր ՔՊ-ական պատգամավորներին, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով իրենց կողմ քվեարկությունը նկարեն:
Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ իրավապահ համակարգն արդար կլինի իր նկատմամբ, Աղազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ պաշտպանվել: Անարդարացի են ճնշումները, բայց ես կարող եմ պաշտպանվել: Իհարկե, սա քաղաքական հետապնդում է: Ես իմ ելույթում ասելու եմ որոշակի բաներ, այս ամեն ինչը հո օդից չընկա՞վ, ինչ-որ հիմք կար, ինչ-որ պատճառ կար, որ ես հայտնվել եմ այս վիճակում»:
Նա ընդգծեց, որ առաջին պատճառը Նիկոլ Փաշինյանին մերժելն է:
Լրագրողների հարցին՝ ավելի լավ չէ՞ր լինի չմերժեր Նիկոլ Փաշինյանին եւ դներ մանդատը եւ չհայտնվեր այս վիճակում, Աղազարյանն արձագանքեց. «Բա ձեր նմաններին ո՞վ պաշտպաներ: Եթե ես որպես պատգամավոր չկարողանամ ինձ պաշտպանել, բա դուք ո՞նց եք պաշտպանվելու վաղը: Ես ժողովրդի ծառան եմ, ես պարտավոր եմ ինքս ինձ պաշտպանել, որպեսզի իմ պաշտպանությամբ նաև պաշտպանեմ ուրիշներին»:
Նմանատիպ հոդվածներ
Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառք է պահանջել. Վարդապետայան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ երկու դրվագով մեղադրանք...
Կոստանյանը` խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն...
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...