Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառք է պահանջել. Վարդապետայան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ երկու դրվագով մեղադրանք ներկայացրեց Ազգային ժողովում։
Վարդապետյանը խորհրդարանում հայտարարեց, որ քրեական գործի առաջին դրվագով Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել։ Դատախազի խոսքով` արտահանումը պետք է լիներ պատգամավորի լիազորությունների չարաշահմամբ ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու, ինչպես նաև առանց կենդանիներին կարանտինացնելու և կեղծ փաստաթղթերի միջոցով։
Այդ նպատակով Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառք է պահանջել 150-200 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ ԱՄԷ արտահանելու համար։
«Անձն Աղազարյանին առաջարկել է նախնական 20 հազար դոլար, սակայն պատգամավորը հրաժարվել է` ասելով, որ իրեն պետք է վճարել նախապես պայմանավորված ամբողջ գումարը, որպեսզի նա էլ կարողանա փոխանցել համապատասխան պաշտոնյաներին»,– հայտարարեց Վարդապետյանը։
Քրեական գործի 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար Աղազարյանը ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։
2021 թվականից սկսած այս գումարը պետք է մաս-մաս վճարվեր Աղազարյանին, որպեսզի նա, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանար իրավասու մարմիններից։ Վարդապետյանը նշեց, որ այս ամենը փաստող տեսանյութեր կան գործին կցված։
«Չնայած իր խոստմանը` Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու խոստումը և միաժամանակ չի վերադարձրել գումարը Արամ Մկրտչյանին»,-ընդգծեց դատախազը։
Վարդապետյանը նշեց, որ Ազգային ժողովի նիստից հետո քրեական վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանը` խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն...
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Նեթանյահուն` «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի արտաքին հետախուզական գործակալությանը` «Մոսադ»-ին, հանձնարարել է գտնել այ...