ՌԴ-ն հայտնել է ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների մանրամասները
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը մանրամասնել Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է շատ խնդիրներ քննարկել, սակայն կոնկրետ թեմաներ չի նշել։ Սենատորը նշել է, որ տեղի է ունեցել բարդ, բայց օգտակար երկխոսություն։
«Ամեն ինչ քննարկվել է, եղել է հագեցած, բարդ երկխոսություն, բայց շատ օգտակար մեզ և ամերիկացիների համար... Իհարկե, ամեն ինչը չէ, որ լուծվել է, ամեն ինչում չէ, որ համաձայնել ենք, բայց այն, որ նման խոսակցություն է տեղի ունեցել, ինձ թվում է, շատ ժամանակին է՝ հաշվի առնելով նոր վարչակազմի և նոր քաղաքական գործիչների գալը, ովքեր եկել էին փորձագիտական խմբերի հանդիպմանը», - ասել է սենատորը:
Կարասինը պարզաբանել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և «առանձին երկրների» մասնակցությամբ։ Նա համոզված է, որ ամերիկյան կողմը նույնպես շահագրգռված է երկխոսության շարունակմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Վարդան Ղուկասյանի տեղն իրոք գաղութում է. Սիմոնյան
Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն այլ կարծիք ունի՞, որ Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում...
ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեակ...
Ինչ քննարկում են ունեցել Լավրովը և Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում
Տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույց...