Իրանը նման փոփոխության դեմ է. Արաղչին՝ Գրիգորյանին
Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի։
Նշենք, որ այսօր մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:
Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Տագնապով հետևում էինք իրադարձություններին․ Էրդողան
«Մենք տագնապով հետևում էինք իրադարձություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում...