Տագնապով հետևում էինք իրադարձություններին․ Էրդողան
«Մենք տագնապով հետևում էինք իրադարձություններին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին և ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»:
«Ես արդեն մի քանի անգամ կոչ եմ արել ձեզ դադարեցնել սադրանքների միջոցով խաթարել մեր քաղաքացիների անդորրը։ Եթե համարձակություն ունեք, հաշվետու եղեք կոռուպցիայի, գողության, կաշառքի, կատարված խախտումների համար: Եթե դուք երաշխավորում եք ընթացիկ հետաքննության մեղադրանքների և ձերբակալված մարդկանց համար՝ դուրս եկեք և բացահայտ ասեք դրա մասին: Եթե դուք մտադիր չեք դա անել, մի խաղացեք ժողովրդի նյարդերի հետ», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը ՝ նախարարների կաբինետի նիստից հետո հանդես գալով ժողովրդին ուղղված ուղերձով։
Նշենք, որ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են անցած շաբաթվանից Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և մի շարք այլ քաղաքներում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացր...
Թուրքական կողմը՝ «Մարգարա» սահմանային անցակետի բացման մասին լուրերի վերաբերյալ
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում հայ-թուրքակա...