Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում։
Անդրադառնալով Հայաստանի ավելի լայն տարածաշրջանային հարաբերություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է Երևանի խորը և շարունակաբար զարգացող գործընկերությունը Վրաստանի և Իրանի հետ։
«2024 թվականին մենք պաշտոնապես բարձրացրեցինք մեր գործընկերությունը Վրաստանի հետ ռազմավարական մակարդակի՝ արտացոլելով մեր կապերի՝ մինչ այդ էլ ձևավորված ամուր բնույթը։ Իրանի հետ մեր համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ։ Հիմնական ենթակառուցվածքային նախագծերն ընդգծում են մեր հաստատակամ հավատարմությունը՝ բարելավելու տարածաշրջանային փոխկապվածությունը։ Մեզ համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»,- նշել է նախարարը։
Արարատ Միրզոյանը խոսել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին և նշել, որ Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
«Երկու ամիս առաջ մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրեցինք Ռազմավարական գործընկերության համապարփակ կանոնադրությունը, որը պատմական նշանակություն ունի մեր համագործակցության համար։ Այս փաստաթուղթը ամրագրում է մեր հարաբերությունների նոր՝ խորացված մակարդակը։ Դրանք շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի վկայությունն է բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական և կառուցողական ներգրավվածությունը»,- ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...
Մենք աչք չենք փակի․ Էրդողանը հայտարարություն է արել
Իշխանությունները աչք չեն փակի փողոցներում քաոս սերմանելու և երկրում անդորրը ապակայունացնելու ընդդիմադիր շրջանակների փորձ...