Հայտնի է՝ ինչ են պայմանավորվել ԱՄՆ-ը և Ռուսաստանը
Սպիտակ տան հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններից հետո:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը Էր Ռիադում նաև պայմանավորվել են ապահովել անվտանգ նավարկություն, բացառել ուժի կիրառումը Սև ծովում
Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են միջոցներ մշակել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներն արգելող համաձայնագրի իրականացման համար։
ԱՄՆ-ն կօգնի Ռուսաստանին կրկին մտնել գյուղատնտեսական և պարարտանյութերի արտահանման համաշխարհային շուկաներ։ Այդ նպատակով ԱՄՆ-ն կօգնի ընդլայնել Ռուսաստանի մուտքը նավահանգիստներ և վճարային համակարգեր։
Նշվում է նաև, որ երկրները պայմանավորվել են շարունակել աշխատել Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Իրանը նման փոփոխության դեմ է. Արաղչին՝ Գրիգորյանին
Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ ն...