ՀԱՊԿ-ը պետք է իրեն վերանայի ու հասկանա՝ գոյություն ունի, թե՝ չէ. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հեը զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։
«ՀԱՊԿ-ը պետք է իրեն վերանայի ու հասկանա՝ գոյություն ունի, թե՝ չունի: Եթե գոյություն ունի, ապա որտեղ է իր սահմանը, ինչ պետք է անի և ինչ չի արել և ինչ է արձանագրում»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ Ալեն Սիմոնյանը ասել էր, որ երբ մեր վրա հարձակվեցին, ՀԱՊԿ-ից ոչինչ չլսեցինք, արձագանքեցին ժողովրդավարական երկրները:
«Ժողովրդավարությանը պետք է նայենք անվտանգության տեսակետից: Անվտանգությունը այս պահին Հայաստանի համար մեծագույն մարտահրավեր է: Մենք սպասում էինք, որ արձագանք կտան անվտանգային համակրգերը, օրինակ` ՀԱՊԿ-ը, բայց մենք ոչինչ չլսեցինք»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Վարդան Ղուկասյանի տեղն իրոք գաղութում է. Սիմոնյան
Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն այլ կարծիք ունի՞, որ Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում...
ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեակ...
Ինչ քննարկում են ունեցել Լավրովը և Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում
Տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այս մաս...