ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. ԱԳ փոխնախարար
ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցի՝ անվտանգության ոլորտում մեր ակնկալիքները որո՞նք են ԵՄ-ից, պատասխանել է, որ ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում::
«Արդեն տեղի է ունեցել երկու նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգություն ոլորտը չկար:
Իհարկե, դրա հետ է կապվում նաև Եվրամիության ընդհանուր և անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները և այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը կստորագրվի առաջիկայում»,- ասաց նա:
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Եվրամիության դիտորդների ներդրումը անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։ «Վստահ եմ՝ տեղյակ եք նաև, որ Եվրամիությունում լուրջ քննարկումներ են այժմ ընթանում, առավել ևս ամրապնդել այդ ոլորտը և որը նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ հենց այս ոլորտում համագործակցության համար»,- ասել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը չի կարող վերադառնալ համաձայնագրի պայմաններին. Արաղչի
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է նաև որպես միջուկային գործարք, չի կարող վերագործարկվել...
Մանրամասներ՝ Փաշինյանի և Կոբախիձեի հանդիպումից
Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Այս...
Ինչ քննարկում են ունեցել Լավրովը և Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում
Տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույց...
ՌԴ-ն հայտնել է ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների մանրամասները
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը մանրամասնել Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիր...