
Տեղումներն առատ կլինեն. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 21-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, հատկապես գիշերը` ձյան տեսքով, մարտի 21-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մարտի 21-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 21-ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրնացվի +4...+6 աստիճան։