Քանի վարորդ է օգտվում տուգանքը վճարելու բոնուսային բաղադրիչից
ՀՀ–ում 2024 թվականի մայիսի 1–ից մինչ օրս 493 490 վարորդ օգտվում է տուգանքը վճարելու բոնուսային բաղադրիչից։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ 2024 թ. մայիսի 1–ից ուժի մեջ մտած բոնուսային բաղադրիչի ներդրման արդյունքում շուրջ 90 հազար վարորդ էլ իսկ օգտվում է 20 տոկոս բոնուսային բաղադրիչից, եթե ճանապարհատրանսպորտային խախտումների մասին ծանուցումները ստանում է էլեկտրոնային եղանակով։
Նախարարն ավելացրեց, որ 403 490 քաղաքացի էլ օգտվել է 30 տոկոս նվազ վճարելու հնարավորությունից, եթե տուգանքը վճարել է 15 օրվա ընթացքում։
«Սրանք վատ թվեր չեն, ու մենք պետք է շարունակենք այս գործիքակազմի խթանումը և հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ, որպեսզի թվային լուծումներից օգտվելը մեր քաղաքացիների համար դառնա նախընտրելի»,– ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք, որ համաձայն ներդրված համակարգի` այն վարորդները, որոնց խախտումներն արձանագրվում են տեսալուսանկարահանող սարքերի միջոցով, և վարորդը համաձայնում է ծանուցումները ստանալ էլեկտրոնային եղանակով, ապա տուգանքի չափն ավտոմատ կերպով նվազեցվում է 20 %–ով։ Մյուս դեպքում, եթե վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում նշանակվող տուգանքները վճարում է 15-օրյա ժամկետում, ապա գումարը նվազում է 30%–ով։
Տրամադրվող զեղչը չի տարածվում պարեկային ծառայությունների կողմից արձանագրված խախտումների վրա. նման դեպքերում տուգանքները դուրսգրվում են անմիջապես դեպքի վայրում:
Առաջարկվող զեղչից օգտվելու համար անհրաժեշտ էր մինչև 2024 թ. մայիսի 1-ը գրանցում կատարել պաշտոնական պորտալում roadpolice.am, այլընտրանքային հարթակների միջոցով ստացված ծանուցումները հաշվի չեն առնվում:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն` վրացական պետհամարանիշների զանգվածային գողության լուրերի մասին
Ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղ...
ՆԳ նախարարը` ոստիկանների կողմից արցախցի երիտասարդին խոշտանգման մեղադրանքների մասին
Իմ արձագանքը եղել է անմիջապես, հարուցվել է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն,...
Փոփոխություն` ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակման մեջ
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում...
Մանրամասներ լրագրողի` քաղաքացուն հարվածելու դեպքի մասին
Օրերս «Թիվի 5» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարցազրույց չտալու համար վիճել են քաղաքացու հետ ու նրան վնասված...