Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա «պետք» է ապահովի ադրբեջանցիների ապահով և արժանապատիվ վերադարձի «իրավունքը», բացահայտի շուրջ 4,000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը և համագործակցի ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու հարցում. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հիշեցնում ենք, որ իր հարևանի դեմ ագրեսիան սկսել է ոչ թե Ադրբեջանը, այլ «Հայաստանը», որը բոլոր ադրբեջանցիներին «վտարել» է թե՛ իր երկրի տարածքից, թե՛ շուրջ 30 տարի «օկուպացված» հողերից և «իրականացրել զանգվածային սպանություններ ու ավերածություններ»։ Ադրբեջանը «երբեք օկուպացիոն քաղաքականություն չի վարել Հայաստանի նկատմամբ»:
Միևնույն ժամանակ, մենք մտադիր չենք աչք փակել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված շարունակվող «տարածքային պահանջների», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը և «լուծված հակամարտության»հետ կապված այլ ինստիտուտների կառուցվածքը պահպանելու փորձերի վրա։
Մենք կրկնում ենք. Հայաստանը կկարողանա խաղաղության պայմանագիր կնքել՝ միայն առկա խոչընդոտները վերացնելով։
Ինչ վերաբերում է «պատերազմական հանցագործությունների», «էթնիկ զտումների», «խոշտանգումների» և այլ «ծանր հանցագործությունների» համար մեղադրվող հայ գերիներին ազատ արձակելու կոչերին, հիշեցնում ենք, որ նրանց գործերը դիտարկվում են միջազգային և ազգային օրենսդրության շրջանակներում, ինչը Ադրբեջանի իրավունքն ու պարտականությունն է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
Արդյո՞ք իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման մեջ. Թորոսյան
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրե...
Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրո...
ՀՀ անկախությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զր...