Արդյո՞ք իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման մեջ. Թորոսյան
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրենց քույրերին և եղբայրներին, ովքեր տասնամյակներ շարունակ տնտեսական ու այլ դժվարություններ են կրել երկու հարևանների կողմից շրջափակման և մեկի հետ ռազմական հակամարտության պատճառով, որ դադարեն մտածել և իրականացնել հարաբերությունների կարգավորում վերջիններիս հետ՝ անկախ նրանից, թե որքան դժվար կարող է լինել դա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Արդյո՞ք նրանք, ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր, և ոչ թե Արմավիրում, Կապանում, Դիլիջանում, Գյումրիում կամ Վանաձորում, իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման և հակամարտության մեջ։
Ինձ համար պատասխանը միշտ եղել է ակնհայտ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում։
Հ.Գ. ինչքան էլ մենք շատ սիրենք մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են աշխարհի այլ երկրներում, այնուամենայնիվ մենք պետք է անկեղծ լինենք հենց ինքներս մեզ հետ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրո...
ՀՀ անկախությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զր...
Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ դա...