Թրամփը՝ Պուտինի և Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած զրույցներն անվանել է «շատ լավ» և հայտարարել, որ հավատում է, որ «արյունահեղությունը դադարեցնելու» համար կհասնեն համաձայնության:
«Մենք երկու շատ լավ հեռախոսազրույց ենք ունեցել, և ես իսկապես հավատում եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի, որպեսզի մենք կարողանանք դադարեցնել արյունահեղությունը, որը տեղի է ունենում այնտեղ», - Breitbart պորտալին տված հարցազրույցում հայտարարել Է Թրամփը:
Նշենք, որ Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 19-ին և տևել է մոտ մեկ ժամ, որի ընթացքում Թրմափը Զելենսկիին ներկայացրել է Պուտինի հետ շփման արդյունքները։ Իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել մարտի 18-ին, որը տևել է մոտ երկու ժամ:
Նմանատիպ հոդվածներ
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...