Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կողմի դեմ կիրառելու մտադրություն չկա։ Այս մասին WION-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ առանցքային ուշադրություն դարձնելով պաշտպանական հատվածի բարեփոխմանը:
Ինչպես նկատում է աղբյուրը՝ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը. Հնդկաստանը դարձել է Հայաստանին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարար, Հայաստանը ձեռք է բերել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ դառնալով մաքուր հնդկական արտադրության պաշտպանական միջոցների առաջին միջազգային գնորդը:
«Դե, ակնհայտորեն, պաշտպանությունն այն ուղղություններից է, այն ոլորտներից, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ։ Եվ ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա։ Բայց այն, ինչ ուզում եմ նշել, այն է, որ այս համագործակցությունը, և մասնավորապես, Հայաստանի՝ հդկական արտադրության որոշ կոնկրետ սարքավորումների գնումը նպատակ չունի դրանք կիրառել երրորդ կողմի դեմ։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ։ Մենք խաղաղ բանակցություններ ենք վարում մեր արևելյան հարևանի հետ: Բայց նաև, ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղության և կայունության հաստատման և մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա։
Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանության ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացի մեջտեղում, և այստեղ որոշ կոնկրետ ոլորտներում Հնդկաստանի փորձը, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին նշեմ, որ սա Հայաստանի պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և որևէ այլ երրորդ կողմի դեմ այդ համակարգերն օգտագործելու մտադրություն չկա», - ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բեմադրված դատավարություններ են տեղի ունենում․ Միրզոյանը խոսել է գերիների մասին
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Հնդկաստանում Համաշխա...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Վատ հոտ է գալիս. Փաշինյանը պատասխանել է օգտատիրոջ մեկնաբանությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններ բաժնում պատասխանելով օգտատիրոջ մեկնաբանությանը, որ գ...