Ռասմուսենը` Հայաստանում ԵՄ առաքելության հեռանալու մասին
Չեմ կարծում, որ եթե Հայաստանում ԵՄ առաքելությունը հեռանա սահմանից, դա կհանգեցնի բացասական հետեւանքների։ Այս մասին մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա դա բացատրել է նրանով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի հասնել փոխվստահության կողմերի միջեւ։
Ռասմուսենը նշել է, որ դրանից հետո այլ մեխանիզմներ կհայտնվեն՝ սահմանին իրավիճակը վերահսկելու համար, որպեսզի կանխվեն համաձայնագրի դրույթների խախտումները։
Նա միաժամանակ նշել է, որ խոսքը երրորդ ուժերի առկայության մասին չէ. «Ես գիտեմ, որ Բաքուն խաղաղության պայմանագրի շրջանակում պահանջում է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանից»,- հիշեցրել է ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ Երեւանը, ըստ էության, համաձայնել է համապատասխան կերպով լուծել այդ հարցը։
«Ընդ որում՝ կարող եմ ասել, որ ԵՄ դիտորդները լրտեսներ չեն։ Նրանք զինված չեն, նրանք չեզոք են եւ պարզապես հետեւում են, թե ինչ է կատարվում սահմանին»,- եզրափակել է Ռասմուսենը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
Արդյո՞ք իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման մեջ. Թորոսյան
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրե...
Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրո...
ՀՀ անկախությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զր...