ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը խոսել է հայ գերիների մասին

Հայ գերիները պետք է անհապաղ վերադարձվեն: Այս մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր և նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։


Նա դա բացատրել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։


Ռասմուսենը ափսոսանք է հայտնել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման կապակցությամբ։


Նա նշել է․ «Սակայն իմ ուշադրության կենտրոնում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Եվ սա պետք է օգտագործել որպես հարթակ առաջ գնալու համար»։ 


Խոսելով խաղաղության պայմանագրի մասին նա ասել է․ «Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը»։


Նրա խոսքով, դրա մասին է վկայում այն, որ Բաքուն բարձրացնում է մի հարց, որը չի քննարկվել բանակցությունների ընթացքում։ Խոսքը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին է, պարզաբանել է Ռասմուսենը։


«Դա շատ բարդ գործընթաց է. Եթե ​​անգամ մեծ ցանկություն կա նման քայլի գնալու, այն իրականացնելու համար շատ ժամանակ կպահանջվի»,- նշել է Ռասմուսենը։



Քաղաքականություն