ՀՀ-ն հարկադրված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցների ներդրմանը. Շոյգու
Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների փուլում կարող է էական վնաս հասցնել Երևանի տնտեսությանը: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, նրա խոսքերը փոխանցում է Interfax-ը:
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացի փուլում Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը
«Երևանը պետք է վերակառուցի ստանդարտների և սերտիֆիկացման ամբողջ համակարգը՝ ԵՄ պահանջներին համապատասխանելու համար։ Գործնականում դա նշանակում է նվազագույնը լճացում, իսկ առավելագույնը՝ գոյություն ունեցող արդյունաբերության, այդ թվում՝ մետաղագործության, սննդի և թեթև արդյունաբերության ոչնչացում»,- ասել է Շոյգուն։
«Հայաստանը պետք է միանա Եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում այնպիսի գործիքների շրջանակներում, ինչպիսիք են ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամը», - ասել է Շոյգուն։
Նա հայտարարել է, որ եթե Երևանը միանա Եվրամիությանը, ապա պարտավոր կլինի մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և ԵԱՏՄ այլ երկրներից ապրանքների վրա։
«Բնականաբար, ԵԱՏՄ երկրների հետ մաքսային միության և ազատ առևտրի մասին խոսք չի լինի, մենք նույնպես ստիպված կլինենք լքել ԱՊՀ ազատ առևտրի գոտին»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Եվրամիություն հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև հարկադրված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցների ներդրմանը, Բրյուսելը պնդելու է դա»,- նշել է Շոյգուն։
Նա ասել է, որ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլ նաև Իրանի դեմ։
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 15%-ը։
«Զգալի մասն է կազմում Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների տրանսֆերտները: Հաշվի առնելով, որ շատերը ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք, իսկ Եվրոպան նրանց չի սպասում, վստահաբար կարող ենք կանխատեսել, որ արտերկրից դրամական մուտքերը Հայաստանի տնտեսություն կնվազեն, այն էլ՝ բավականին զգալի»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նրա խոսքով, ԵՄ-ին ինտեգրվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է հրաժարվեն ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի տրամադրած արտոնություններից։ «Այդ թվում՝ առանց թույլտվությունների զբաղվածություն, պարզեցված գրանցում, անվճար բժշկական օգնություն, անվճար կրթություն և շատ ավելին»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուց մեր կորուստները էական չեն լինի։ ՀՆԱ-ի անկումը չի գերազանցի տոկոսի կոտորակները՝ մեր գնահատականներով՝ երեքից չորս հարյուրերորդական», - ասել է Շոյգուն։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
Արդյո՞ք իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման մեջ. Թորոսյան
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրե...
Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրո...
ՀՀ անկախությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զր...