Սա դեռ միայն սկիզբն է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Գազայի հատվածում ավելի քան 400 մարդու կյանք խլած իսրայելական հարվածները, ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է: Այս մասին հայտնում է apnews.com-ը:
Նեթանյահուն նախօրեին հրամայել է հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է մնացած պատանդների կեսին ազատելու Իսրայելի պահանջները՝ որպես հրադադարի երկարաձգման նախապայման։
Նեթանյահուն ասել է, որ այս հարձակումը «միայն սկիզբն է», և որ Իսրայելը կշարունակի առաջ գնալ, մինչև հասնի իր բոլոր պատերազմական նպատակներին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և ազատել բոլոր պատանդներին, որոնք պահվում էին խմբավորման մոտ:
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ առնվազն վեց բարձրաստիճան պաշտոնյաներ սպանվել են երեքշաբթի տեղի ունեցած հարվածների հետևանքով: Սպիտակ տունը հայտնել է, որ հարվածների հարցով Իսրայելը խորհրդակցել է Վաշինգտոնի հետ և աջակցություն հայտնել այդ գործողություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...