Ինչ որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի գործով. ԴՕԿ կուսակցություն
Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին հայտնում է ԴՕԿ կուսակցություն լրատվական ֆեյսբուքյան էջը:
Հայտարարության մեջ ասվում է՝
«Ուշադրություն՝ որևէ բլոգեր, Telegram-յան կամ Facebook-յան էջ մեր հետ կապ չունի։ Վարդան Ղուկասյանը ունի միայն մեկ Telegram-յան ալիք և մեկ Facebook-յան էջ, սակայն դրանք ներկայումս չեն օգտագործվում։ Այժմ պաշտոնական տեղեկատվությունը տարածվում է միայն ԴՕԿ կուսակցության լրատվականի էջի միջոցով։
Եթե որոշվի որևէ հավաք կամ ավտոերթ կազմակերպել, ապա այդ մասին հայտարարություններ կարվեն բացառապես ԴՕԿ կուսակցության լրատվական էջով։ Արգելվում է Վարդան Ղուկասյանի անունն օգտագործել՝ անհատական շահերից ելնելով։ Զբաղվեք ձեր գործերով և զերծ մնացեք ապատեղեկատվությունից։
Ովքեր փորձեն խեղաթյուրել իրականությունը կամ հանդես գալ Վարդան Ղուկասյանի անունից, շատ վատ հետևանքների առաջ կկանգնեն։ Մենք տեսնում ենք բոլորին, և ամեն ինչ լավ կհիշվի»:
Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ միանշանակ բողոքարկելու են դատավորի որոշումը: Այժմ ծանոթանում են որոշման հիմնավորմանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...