Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է, բարի ախորժակ. Մեդվեդևը` Զելենսկիին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երեկվա հայտարարությանը, որ Ուկրաինան աղցան կամ կոմպոտ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճաշացանկում լինի: Այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Մեդվեդևի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հաստատել է այն հայտնի միտքը, որ ճաշասենյակում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են։
«Ճաշասենյակում միայն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն են, ճաշացանկում՝ թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ և կարտոֆիլ ֆրի, փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է: Բարի ախորժակ», - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ էր արձագանքել այն խոսքերին, թե Ուկրաինան Պուտինի «ճաշացանկում» է՝ ասելով, որ երկիրը ճաշատեսակ չէ։
Նմանատիպ հոդվածներ
Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ դա...
Արդյո՞ք իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման մեջ. Թորոսյան
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրե...
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...