Երբ կդադարեն տեղումները. եղանակը ՀՀ-ում
Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, մարզերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանում, տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,-նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 19-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություն` ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակման մեջ
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում...
Մանրամասներ լրագրողի` քաղաքացուն հարվածելու դեպքի մասին
Օրերս «Թիվի 5» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարցազրույց չտալու համար վիճել են քաղաքացու հետ ու նրան վնասված...
ՆԳՆ-ն` վրացական պետհամարանիշների զանգվածային գողության լուրերի մասին
Ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղ...
ՆԳ նախարարը` ոստիկանների կողմից արցախցի երիտասարդին խոշտանգման մեղադրանքների մասին
Իմ արձագանքը եղել է անմիջապես, հարուցվել է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն,...