ԱՄՆ-ը չի ցանկանում այդ երկու երկրների միջև մերձեցում. Թրամփ
ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, սակայն ակնկալում է երկու երկրների հետ հարաբերությունների բարելավում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «չի ցանկանում, որ Ռուսաստանն ու Չինաստանը սերտաճեն»։
«Մենք ձգտում ենք բարելավել հարաբերությունները երկու երկրների հետ։ Կարծում եմ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կցանկանա բարելավել հարաբերությունները, և կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:
Ես նաև կարծում եմ, որ մենք շատ տարբեր երկիր ենք, քան ընդամենը մի քանի ամիս առաջ: Հիմա մենք հարգված երկիր ենք։ Մեզ չէին հարգում։ Մենք ունեինք ոչ կոմպետենտ ղեկավարություն։ Հիմա ՌԴ-ն ու Չինաստանը երեւի ընկերներ են, բայց մենք երկու երկրների հետ էլ ընկերներ կլինենք»,- ասել է պետության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ հաղորդագրություններին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից վե...
Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ դա...
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...