Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին ասել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Նա այն թիմի դժբախտ առաջնորդն է, որը ազգին տանում է դեպի բռնապետություն։ Ուկրաինան Ռուսաստան չէ, և մենք թույլ չենք տա, որ Ուկրաինայում բռնապետություն հաստատվի»,- հայտարարել է նա։
Պորոշենկոն իր և իր կուսակցության դեմ պատժամիջոցներն անվանել է հարձակում ազատության և ժողովրդավարության վրա: Այն հարցին, թե ինչու է նա գտնվում պատժամիջոցների տակ, վերջինս չի կարողացել պատասխան տալ:
«Ես միակ քաղաքական առաջնորդն եմ, ընդդիմության միակ առաջնորդը, որը պատժամիջոցների է ենթարկվել առանց որևէ բացատրության։ Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, հակասահմանադրական է, անօրինական է, դատական որոշում չկա։ Դա պարզապես շատ հիմար, անօրինական, հանցավոր օրենքի խախտում է»,- ընդգծել է նա։
Հարցին թե վերջերս լուրեր տարածվեցին, որ Թրամփը ցանկանում է Զելենսկու հրաժարականը, Պորոշենկոն մեկնաբանել է.
«Ով կլինի Ուկրաինայի առաջնորդը, դա ուկրաինացի ժողովրդի գործն է։ Գիտեք, թե ինչ է ասել Զելենսկին իր նախընտրական ծրագրում 2019 թվականին: Ես երկրորդ անգամ չեմ առաջադրվելու։ Ես կավարտեմ իմ առաջին ժամկետը և կհեռանամ»։ Եթե դա նրա ուղղակի խոստումն է, ինչու ես պետք է իմ կարծիքը հայտնեմ այս հարցի վերաբերյալ»,- եզրափակել է Պորոշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրեսս-ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջ...
ՀՀ-ն գրավոր կերպով Ադրբեջանին խնդիրների լուծման տարբերակ է առաջարկել
2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել որոշ խնդիրների լուծման առաջարկ: Այ...
Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է: Թրամփը հայտնել է, որ զրույցը տևել է մոտ մե...
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ. Սուրեն Պապիկյան
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ, ինչպես նաև գործողությունների ծրագիր: Այս մասին հայտարար...