ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ. Սուրեն Պապիկյան
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ, ինչպես նաև գործողությունների ծրագիր: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում:
«Զենքի և ռազմական տեխնիկայի արդիականացման, ինչպես նաև նոր մոդելների ձեռքբերման նպատակով զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրեր են կնքվել մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ։ Շարունակվել են նաև ինժեներաշինարարական աշխատանքները։ Աշխատանքներ են տարվել մշտական զորքերի տեղակայման վայրերի կառուցման և վերանորոգման ուղղությամբ»,- ասել է նախարարը։
Վերջերս ադրբեջանական մամուլը տարածում է լուրեր այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: ՀՀ ՊՆ-ն օրեր շարունակ հերքել է տարածվող լուրերը՝ պնդելով, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը եկեղեցում աղոթել է Թրամփի համար. Ուիթքոֆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան հատուկ բ...
Ուկրաինան կանցկացնի նախագահական ընտրություններ. Ուիթքոֆ
Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատո...
Սիրիայի իշխանությունները դիմել են ՌԴ-ին՝ Ասադին արտահանձնելու համար
Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին դատավարութ...
Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է:Թրամփը հայտնել է, որ զրույցը տևել է մոտ մեկ...