Սրբուհի Գալյանը` Սահմանադրության տեքստի մասին
Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինելուն պես այն հրապարակվելու է, դրվելու է հանրային քննարկման, այս պահի դրությամբ դեռ պատրաստի պրոդուկտ չունենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե նոր Սահմանադրությունը տարածաշրջանային նշանակություն է ունենալու, դա ինչպե՞ս է արտացոլվելու, Գալյանն պատասխանել է. «Խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը»:
Ճշտող հարցին՝ այնպես պետք է աշխատեք, որ Սահմանադրությունը չվտանգի՞ խաղաղության համաձայնագիրը, նախարարը հստակեցրել է. «Մեր վարքագիծը և գործելաոճը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որ մեր երկրում հաստատվի խաղաղությունը և զարգանա անվտանգային միջավայրը»:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ չի կարծում, թե գործող Սահմանադրությունը դրան խանգարում է և հավելել է, որ Սահմանադրության միակ տերը ժողովուրդն է և ժողովուրդն է ընտրելու ունենա՞լ X Սահմանադրություն, թե՝ չունենալ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (...
Այդ հարցն առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան
Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը բանակցությունները կմտցնի փակուղի և կսր...