Սամվել Ալեքսանյանի ընկերություններում աննախադեպ ստուգումներ են. «Հրապարակ»
Գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են իրականացվում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
««Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն օրաթերթի հետ զրույցում ասել է, թե հարկայինի տեսուչները «գիշերում են» ընկերություններում, ուսումնասիրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար։ Ըստ այդ աղբյուրի` իշխանությունների սրտի օլիգարխը հրաժարվել է «մուծվել»՝ ասելով, որ գործերը լավ չեն, ու հայտնվել է հարկայինի թիրախում»,– գրում է պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է, իշխանություններն էլ կամայական թվեր գրելով` փորձում են գործարարների միջոցով հոգալ պետության կարիքները:
Պետական եկամուտների կոմիտեից պարբերականի հարցին ի պատասխան, ըստ էության, չեն հերքել ստուգումների փաստը։ Հայտնել են` ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Կառույցից նշել են նաև, որ հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների (հարկ վճարողի հաշվառման համար)։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (...
Այդ հարցն առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան
Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը բանակցությունները կմտցնի փակուղի և կսր...