Ռուբիոն ուկրաինական հակամարտության կարգավորման 2 պլան է ներկյացրել
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրվագծել է ուկրաինական հակամարտության կարգավորման Ա և Բ պլանները։ Այս մասին նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցում։
«Պլան Ա-ն զինադադար է, անհրաժեշտ է անցնել երկրորդ փուլին՝ պլան Բ, որը բոլորին բանակցությունների սեղանի շուրջ հասցնելն է»,- ասվում է հրապարակման մեջ։
Նա հավելել է, որ պետք է ճանապարհ գտնել այս հակամարտությունը վերջնականապես վերջ տալու համար այնպես, որ լինի տեւական և հարգի բոլորի կարիքները։
Ռուբիոն նշել է, որ դժվար է հասնել պլան Բ-ին, քանի դեռ մարտերը շարունակվում են։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը նախօրեին ասել էր, որ Պուտինն ու Թրամփը կարող են զանգահարել միմյանց այս շաբաթ։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն ակնկալում է, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի շաբաթների ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...