ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են` ինչ պահանջներ կներկայացնեն Ուկրաինային
Ռուսաստանն ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում կպահանջի, որ ապագա խաղաղության համաձայնագրի մաս կազմեն անվտանգության երկաթբետոնե երաշխիքները, ներառյալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների հրաժարումը Կիևին դաշինք ընդունելուց: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Եթե խոսենք Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ապա, իհարկե, այն կունենա արտաքին ուրվագիծ, մենք կպահանջենք, որ անվտանգության երկաթբետոնե երաշխիքները դառնան այս համաձայնագրի մաս։ Որովհետև միայն դրանց ձևավորմամբ հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության Ուկրաինայում և ընդհանուր առմամբ ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։ Այդ երաշխիքների մի մասը պետք է լինի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների՝ նրան դաշինք ընդունելուց հրաժարվելը»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ վաղը հեռախոսազրույց է կայանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Քննարկման թեման լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...