Քաղաքականություն

Կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները. Ալեն Սիմոնյան

Mariam Z. 182 դիտում
Կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, թե ոչ, և նույնը՝ այդ երկրի սահմանադրության դեպքում:


«Վերջ ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու: Մենք ասում ենք, որ մեր ներպետական ինստիտուտներն անցնելուց հետո նմանատիպ հարց այլևս չի առաջանալու: Վերջ ի վերջո, կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյո՞ք այդ պնդումներն իրականության հետ աղերս ունեն»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ էլ հնարավոր է որևէ պատրվակ գտնել:


«Մինչ այս պահը Ադրբեջանի հետ բանակցություններում փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ, և այդ տրամաբանությամբ ենք աշխատել նրանց հետ: Կարծում եմ՝ շարունակությունն էլ կլինի տրամաբանված և հիմնավորված, այլ ոչ թե ներքին լսարանի համար կամ քաղաքական հայտարարություններով թելադրված»,- նշել է նա:


Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով է սահմանադրությունն ուղարկվելու փորձաքննության, նա օրինակ է բերել. «Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով երկու երկրների սահմանադրությունները, և թող Վենետիկի հանձնաժողովն ասի՝ նման բան կա, թե ոչ»:


Մինչ այդ նա հիշեցրել է հայկական կողմի փաստարկները, որոնք վկայում են, որ ՀՀ սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250