Սպիտակ տունը նշել է «Ամերիկայի ձայնի» ֆինանսավորման կրճատման պատճառը
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել «Ամերիկայի արմատական ձայնը» վերնագրով, որում ռադիոկայանի ֆինանսավորման կրճատման պատճառ է նշվում «արմատական քարոզչությունը»։
Սպիտակ տան հաղորդման մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, որը հրապարակվել է ուրբաթ օրը, երաշխավորում է, որ հարկատուները «այլևս կուլ չեն տա արմատական քարոզչության խայծը»։
Սպիտակ տունը նաև մեջբերում է տարբեր լրագրողների հայտարարությունները, որոնք «Ամերիկայի ձայնը» մեղադրում են «խարդախության», Թրամփի դեմ հրապարակումների, «նեղ կուսակցական քաղաքական նպատակների պարտադրանքի» և այլնի մեջ։
Ավելի վաղ «Ամերիկայի ձայնի» տնօրեն Մայքլ Աբրամովիցը Facebook-ում գրել էր, որ իրեն արձակուրդի են ուղարկել 1300 հոգուց բաղկացած «ողջ անձնակազմի» հետ։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Ամերիկայի ձայնի» գլխավոր գործակալությունը փակելու հրամանը, հայտնում է CNN-ը։
«Ամերիկայի ձայն»-ի որոշ ռադիոկայաններ, որոնք հեռարձակվում են տեղական լեզուներով, դադարեցրել են լրատվական հաղորդումների հեռարձակումը և եթերաժամանակը լրացնելու համար երաժշտություն միացրել, ասել են ունկնդիրները:
Անգամ «Ամերիկայի ձայն»-ի գլխավոր խմբագիրներին կարգադրվել է դադարեցնել աշխատանքը, ուստի աշխատակիցներն ակնկալում են, որ ամբողջ աշխարհում լուրերի լուսաբանումը կդադարի, ըստ կես տասնյակ աղբյուրների, որոնք անանունության պայմանով զրուցել են CNN-ի հետ:
«Ամերիկայի ձայն»-ը ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) մի մասն է, որը նաև կառավարում է «Ազատ Եվրոպա», «Ազատ Ասիա» ռադիոկայանները և Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրաման էր ստորագրել յոթ գործակալությունների, այդ թվում՝ USAGM-ի գործունեությունը դադարեցնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...