Լավրովը Ռուբիոյի հետ քննարկել է հետագա քայլերը
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սաուդյան Արաբիայում վերջին հանդիպումներից հետո հետագա գործողությունները, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Ռուբիոն և Լավրովը պայմանավորվել են շարունակել աշխատանքը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կապերի վերականգնման ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ Մոսկվայից դրանց մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վաշինգտոնը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր. Փաշինյան
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող...