Հութիների արձակած հրթիռն ընկել է Եգիպտոսում` Շարմ էլ-Շեյխից ոչ հեռու
Հութիների արձակած հրթիռն ընկել է Եգիպտոսում։ Այս մասին հայտնում է Kan-11 կայքը։ Հրթիռի կործանման վայրը Սինայի հարավում է՝ Շարմ էլ-Շեյխից ոչ հեռու, Իսրայելի սահմանից և Էյլաթից 200 կիլոմետր հեռավորության վրա։
Իսրայելի պաշտպանության բանակի փորձագետները ներկայումս հետաքննում են, թե արդյոք հրթիռն արձակվել է Իսրայելի ուղղությամբ։ Այս պահին դա հաստատել հնարավոր չէ։ Սակայն Իսրայելի ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ն արդեն մի քանի օր է, ինչ պատրաստ են Եմենից հրթիռային հարձակման համար:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն գիշերը սկսել է ավիահարվածներ հասցնել Եմենի, այդ թվում՝ նրա մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ամերիկացի զինվորականներին վճռական գործողություններ ձեռնարկել Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հուսիներ) ռազմաքաղաքական շարժման դեմ, որին ԱՄՆ-ն վերջերս ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
Ուկրաինան մեծ թվով ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ-ի վրա. ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի, Բել...